«Կատարյալ հիմարություն է, թե այսօր կամ վաղը ինձ կձերբակալեն: Դա չեն կարող անել, քանի որ չունեն այդ միջոցները»,- այս մասին Ուկրաինայում հայտարարել է Օդեսայի նախկին նահանգապետ ու Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։
Նա համոզմունք է հայտնել, թե այս օրերին Ուկրաինայի կառավարությունը վերջնական անկման ճանապարհին է:
«Իրականում այստեղ Շեվարդնաձեի (Վրաստանի նախկին նախագահ-խմբ.) ժամանակաշրջանն է. Յուրաքանչյուր ծառայություն առանձին է աշխատում։ Նախագահն ու ՆԳ նախարարը իրար դեմ դուրս եկան։ ՆԳ նախարարի որդուն ձեռբակալեցին, չեչեն հերոսին սպանեցին: Ուկրանիայում ամեն ինչ խառնվել է իրար»,-ասել է Սահակաշվիլին։
Սահակաշվիլին կարծում է, որ Ուկրանիայի անվտանգության աշխատակիցները բարձիթողի վիճակում են թողել երկրի անվտանգությունը, քանի որ զբաղված են իր կողմնակիցներով: