
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանագապետ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին մի շարք պահանջներ է ներկայացրել։ Սահակաշվիլիի խոսքով, Պորոշենկոն ստիպված պետք է կատարի չորս պահանջը կամ հրաժարական տա:
Օդեսայի նախկին նահանգապետի պարզաբանմամբ՝ Պորոշենկոն պետք է իրական պայքար սկսի կոռուպցիայի դեմ, վաճառի իր բիզնեսը, հիմնովին վերակառուցի Ուկրաինայի քաղաքական համակարգը, մեկ տարի ժամկետով կանգնեցնի պարտադրի կոմունալ ծառայությունների սակագնի աճը։