«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անհայտ ժամանակով երկարաձգել է «Ռուսթավի 2»-ի գործով մարտի 3-ին ընդունած որոշումը, որով կասեցվել էր Վրաստանի գերագույն դատարանի վճիռը:
«Ստրասբուգի դատարանի դատաքննության պալատը միաձայն որոշել է վճռի կասեցումը երկարաձգել անհայտ ժամանակով: Արգելվում է կիրառել Վրաստանի գերագույն դատարանի որոշումը, մինչև ՄԻԵԴ-ը իրավունք չտա»,- հայտարարել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան:
Հիշեցնենք, որ Վրաստանի գերագույն դատարանը վճռել էր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության սեփականության իրավունքը հանձնել Քիբար Խալվաշիին, ավելի ուշ, սակայն, հեռուստաընկերության ղեկավարության դիմումի հիման վրա Ստրասբուրգի դատարանը որոշում էր կայացրել մինչև մարտի 8-ը կասեցնել դատարանի որոշումը: