
Վրաստանի խորհրդարանում «Միացյալ ազգային շարժում» խմբակցության ղեկավարը կլինի Ռոման Գոցիրիձեն: Այս մասին հայտարարել է ինքը՝ Գոցիրիձեն: Վերջինս նշել է, որ խորհրդարանում կներկայացնեն խմբակցության ցուցակը, որպեսզի հունվարի 23-ին այն հաստատվի:
Խմբակցությունում 6 անդամ կլինի: Նրանք են՝ Ռոման Գոցիրիձեն, Նիկա Մելիան, Թինաթին Բոկուչավան, Կոբա Նակղոփիան, Սալոմե Սամադաշվիլին և Ազեր Սուլեյմանովը:
Լուսանկարը՝ «Tabula.ge»