«Չեմ պատրաստվում ուրախացնել ուրիշներին` հրապարակավ քննարկելով կուսակցության ներքին հարցերը»,-ասել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Ռոման Գոցիրիձեն, պատասխանելով Սանդրա Ռուլոֆսի` 2-րդ փուլին չմասնակցելու որոշման մասին հարցին:Գոցիրիձեն լրագրողներին ասել է, որ դա Ռուլոֆսի անձնական որոշումն է, սակայն իրենց նպատակը ընդհանուր է, և ընտրությունների 2-րդ փուլում կուսակցությունը կշարունակի պայքարը:
«Սահմանադրական մեծամասնությունը ինքնին դժբախտություն չէ: Խնդիրն այն է, որ դրանից օգտվում է մարդկանց որոշակի խումբ: Մեր նպատակն է նվազագույնը՝ չթույլատրել սահմանադրական մեծամասնություն ոչ ֆորմալ կառավարչի ձեռքում, իսկ առավելագույնը 45 պատգամավորական մանդատ ունենալ»,- հայտարարել է Գոցիրիձեն, հավելելով, որ Ռուլոֆսը անպայման կլինի խորհրդարանում: