«Միացյալ ազգային շարժում»-ը Նարմանիային վերջնաժամկետ է ներկայացրել

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունը  իշխող` Վրացական երազանք կոալիցիայի հիմնադիր,  նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին  մեղադրում է Թբիլիսիի բուսաբանական այգու`  4 հա հողատարածքը յուրացնելու մեջ:

Ապրիլի  26-ին  հրավիրած մամուլիս ասուլիսում կուսակցության  անդամ Նիկա Մելիան նշելել է,  որ յուրացնելով տարածքը, Իվանիշվիլին այն միացրել է իր նստավայրին:  Նա ասել է, որ իրենց ձեռքի տակ  բազամաթիվ ապացույցներ կան, որոնք ցույց են տալիս, որ Իվանիշվիլին գործարքն իրականացրել է գաղտնի և անօրինական:

Մելիան հասարակության ուշադրությունն  է բևեռել նաև այգու հարակից `  29 հա տարածքի վրա, որտեղով պետք է անցնի Կրծանիսի-Շինդիսի նոր ճանապարհը: Քաղաքապետարանի հայատարարած մրցույթը կավարտվի մայիսի 3-ին, և ըստ Մելիայի`  այս տարածքի գնորդը ևս կդառնա Իվանիշվիլին:

«Այս աշխատանքներն իրականացնելիս արդեն  540 ծառ է կտրվել, տեղահանվել է  կենտրոնական գազատար խողովակը, որի  վրա քաղաքապետարանը 700 000 լարի է ծախսել: Այսօր արդեն պարզ է դառնում, որ   ճանապարհը իրականություն չի դառնա, որվհետև   տարածքի վրա Բիձինա Իվանիշվիլին իր թաթն է  դրել»:

Մելիան ասուլիսում նաև ուղերձ է հղել Իվանիշվիլիին.

«Ուզում եմ, որ նա լավ հասկանա, որ Թբիլիսիի համար սա վերջին սահմանն է. այն կարմիր գիծը, որի շուրջ կհամախմբվի ողջ Թբիլիսին: Ես համոզված եմ դրանում»:

Ի դեպ` ընդդիամդիր գործչի` քաղաքապետին ներկայացրած վերջնաժամկետն արդեն ավարտվել է, սակայն Նարմանին դեռևս չի արձագանքել:

 

Թողնել պատասխան