Ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ Միացյալ ազգային շարժման առաջնորդ Դավիթ Բաքրաձեն Exit poll-ի (ընտրատեղամասերում ելքային հարցումներ) նախնական արդյունքների հետ կապված մեկնաբանություն է արել:
Նա այն կարծիքին է, որ այս արդյունքը վերջնական պատկեր չի տալիս և իրենք դեռևս հաղթանակի սպասելիքներ ունեն: Բռնության մթնոլորտը, որ ստեղծված էր Վրաստանում, իհարկե, ազդում է ինչպես քաղաքացու ընտրության, այնպես էլ ընտրության մասին բացահայտ խոսելու վրա:
«Ընտրողների 33 %-ը հրաժարվել է որևէ տվյալ հրապարակել, և մենք բոլոր հիմքերն ունենք մտածելու, որ նրանք հենց մեր ուժի օգտին են քվեարկել, պարզապես լարվածության և կոնֆլիկտային պայմաններում, որ ստեղծվել էր ինչպես այսօր, այնպես էլ անցած ամիսներին, մարդիկ չեն ցանկացել ասել, որ քվեարկել են ընդդիմադիր ուժի համար: Այնպես որ մենք կսպասենք ԿԸՀ-ի վերջնական արդյուներին, մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ այս ընտրություններում առաջինը լինելու համար» ,-վստահ է Բաքրաձեն:
Ի դեպ, «Իմեդիի», Հանրայինի և «GDS» — ի պատվերով անցկացված հարցումների նախնական արդյուներն էապես տարբերում են Ռուսթավի 2-ի պատվիրած հարցումներից: Ըստ առաջինի՝ Վրացական երազնաքը ստացել է ընտրողների 53, 8 %-ի վստահությունը, Միացյալ ազգային շարժումը՝ 19,5, Պատրիոտների ալյանսը՝ 5 %:
Հիշեցնենք՝ «Ռուսթավի 2»-ի հրապարակած տվյալով՝ պատկերը միանգամայն այլ է։ Վրացական երազանք՝ 39.9%, Ազգային շարժում՝ 32,74%, Պատրիոտների դաշինք՝ 5,76% եւ Արդյունաբերողներ կուսակցությունը՝ 4,21%։ Ազատ դեմոկրատներ — 3.21: