«Միացյալ ազգային շարժումը» կշարունակի քաղաքական պայքարը և կօգտագործի 27 մանդատի հնարավորությունները` օրենսդիր մարմնում: Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներից Էլենե Խոշտարիան ասում է, որ ինքը և իր կուսակիցները կօգտագործեն Խորհրդարանի և միջազգային հնարավորությունները՝ «մեկ մարդու բռնապետության» դեմ:
Խոշտարիայի խոսքերով` «Միացյալ ազգային շարժումը» կշարունակի զարգանալ: «Ռուսթավի 2»-ի հետ զրույցում Խոշտարիան անդրադարձել է ընտրություններին`կարծիք հայտնելով, թե Խորհրդարանական ընտրությունների ինչպես 1-ին, այնպես էլ 2-րդ փուլը արդար չեն եղել. «Պատրանք չունեինք, թե իշխանությունը 1-ին փուլի համեմատ, 2-րդում ավելի լավ կդրսևորեր իրեն, սակայն մենք որոշել են գնալ խորհրդարանական ճանապարհով: Առաջին հերթին, մեր՝ խորհրդարան չմտնելը (բոյկոտելը) կնշանակեր կուսակցության ինքնալուծարում և քարտ-բլանշ՝ «Վրացական երազանք»-ի համար: Մենք խորհրդարանի ամբիոնից կխոսենք վտանգների մասին, կօգտագործենք միջազգային «գործիքները» և կպայքարենք մեկ մարդու բռնապետության դեմ»,- հայտարարել է Խոշտարիան: