«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Զուգդիդիի ընտրատարածքում (Սամեգրելոյի շրջան) առաջադրել է կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի տիկնոջ` Սանդրա Ռուլոֆսի թեկնածությունը:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ռուլոֆսը «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Դավիթ Բաքրաձեի հետ Սամեգրելոյի բնակիչների հետ հանդիպումներ է ունեցել: Ռուլոֆսն ասել է, որ իր պայքարը նվիրում է Վրաստանի տարածքային ամբողջականության համար ընկած հերոսներին:
«Մոտավորապես 4 տարի է անցել, ինչ ես առաջին տիկին չեմ և կողքից եմ հետևում, թե ինչ է կատարվում Վրաստանում: Անցած 4 տարիներին Կառավարությունը կարող էր լավ աշխատել. Միշան քաղաքում չէր, ով էր նրանց խանգարում: Եթե չէին ուզում լավ նախագծեր իրականացնել, կարող էին իրենց սեփականն անել: Այսքան ժամանակ ինչ է արվել»,- հարցրել է Սանդրա Ռուլոֆսը` պատասխանելով, որ ոչինչ չի արվել, ինքը ոչինչ չի տեսել, :