Միացյալ ազգային շարժումը կոչ է անում արևմտամետ ուժերին

Որոշ քաղաքական գործիչների ջանքերը, որ Իվանիշվիլիի հավանությանն արժանան, անպատասխանատու վարքագիծ է։ Հոկտեմբերի 25-ին հրավիրած ասուլիսում հայտարարել է «Միացյալ ազգային շարժում»  կուսակցության անդամ Գիորգի Կանդելակին՝ նշելով, որ  դրա արդյունքում  քաղաքական գործիչները կորցնում են իրենց ընտրողներին:

«Բոլոր արևմտամետ ուժերին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր տաք տեղ չեն փնտրում, կոչ ենք անում մասնակցել ընտրություններին՝  քվեարկելով երկրի հետընթացի և փլուզման դեմ»,- Գիորգի Կանդելակիի խոսքերն է փոխանցում «Interpressnews»-ը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ին կկայանա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, որից հետո միայն պարզ կդառնա, թե  «Վրացական երազանք»-ը  կարող է սահմանադրական մեծամասնություն կազմել նոր գումարման խորհրդարանում, թե ոչ:

 

Թողնել պատասխան