Վրաստանի վարչապետը կոչ է արել ընտրությունների մասնակիցներին, ինչպես նաև տեղական իշխանություններին` անել ամին ինչ՝ ընտրության օրը սադրանքներից խուսափելու համար:
«Ուզում եմ դիմել նաև մեր կողմնակիցներին: Բռնությունը և Միացյալ ազգային շարժման կողմից նախկինում կիրառված մեթոդները մեզ համար անընդունելի են: Մենք միանգամայն այլ ձեռագիր ունենք: Այսօր մեր ընտրողները գնահատում են այլ որակներ: Այդ պատճառով ` բռնության ցանկացած դրսևորում բացասաբար կազդի իշխանությունների վարկանիշի վրա», -ասել է վարչապետը և Վրաստանի ՆԳ նախարարին հանձնարարել առավելագույն կարգուկանոն ապահովել, կիրառել անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցները:
Կվիրիկաշվիլին ասել է, թե իշխանությունը ոչ մեկին թույլ չի տա հարվածի տակ դնել ձեռքբերումներն ու հաջողությունները, որոնց հասել են վերջերս. «Մենք սրան հասել ենք քրտնաջան աշխատանքով և մեր հայրենակիցների արյունով: Ես ոչ մեկին թույլ չեմ տա վտանգել Վրաստանի առաջընթացը»,- հայտարարել է վարչապետը: