Վրաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը այս թիմի խաղաղ ճանապարհով հեռացումն է։ Այս մասին ասել է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն՝ անդրադառնալով երկրի կառավարությունում ընթացող փոփոխություններին։
«Խնդիրը նրանում է, որ այս գործընթացում չկա քաղաքական տրամաբանություն և հանրության հանդեպ հաշվետվություն: Ամեն ինչ որոշվում է փակ դռների հետևում: Վարչապետի թեկնածու են առաջադրել մեկին, ով այդ թիմում անփորձ է, նրան չի ճանաչում հանրությունը: Այս ամենը փաստում է այն մասին, որ «Վրացական երազանք»-ը չի հասկանում երկրի առաջ ծառացած խնդիրների էությունը»,- հայտարարել է Բաքրաձեն՝ համոզմունք հայտնելով, որ միայն անձերի փոփոխությամբ ոչինչ չի փոխվելու։
Հիշեցնենք, որ երեկ իշխող կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեին: