
Մթածմինդայի Կղիփիանի փողոցի վրա, Հայր Դավիթի եկեղեցու հարակից տարածքում, փլուզվել է ժայռի մի հատված: Interpressnews լրատվականին արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից հայտնել են, որ դեպքի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի վերաբերյալ տեղեկացված են բոլոր համապատասխան գործակալությունները:
Առկա տեղեկատվության համաձայն, նշված տարածքում ընկերություններից մեկը շինարարական աշխատանքներ է իրականացնում: