
Մթածմինդայի այգում ատրակցիոնի ապամոնտաժման ընթացքում մեկ մարդ է մահացել, եւս մեկը վիրավորվել է: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել նախօրեին՝ ուշ երեկոյան:
Դեպքի հետեւանքով վիրավորված անձը բազում վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել, նրա առողջական վիճակը կայուն ծանր է:
Մթածմինդայի այգում աշխատանքները մասնավոր «Կանո» ընկերությունն է իրականացնում:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Վրաստանի ներքին գործերի նախարարոթյունը հետաքննություն է սկսել Քրեական Օրենսգրքի 240-րդ հոդվածով: