
Մեստիա քաղաքատիպ ավանի կենտրոնում սպանվել է «Ազգային շարժում» կուսակցության անդամ Լոմար Լիգուրիան։
Լիգուրիայի վրա, ըստ նախնական վարկածի, կրակել են, երբ տան տանիքից ձյուն է մաքրել։
Լիգուրիան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Ազգային շարժման» ցուցակի առաջին համարն էր:
Ըստ տարածված տեղեկատվության՝ Լիգուրիայի վրա կրակել է Մեստիայի բնակիչներից մեկը, ում հետ օրեր առաջ վիճաբանել է։
Միջադեպի հետաքննությունը սկսվել է կանխամտածված սպանության գործով: Նախնական տվյալներով, իրավախախտի ինքնությունը հայտնի է իրավապահներին, սակայն նրանք դեռևս տվյալներ չեն հրապարակում։