Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ՝ Սուրբ Հարության տոնին հաջորդող մեռելոցին՝ ապրիլի 8-ին և 9-ին, մինչև ժամը 20:00-ը Թբիլիսիի գերեզմանատների ուղղությամբ անվճար ավտոբուսներ կերթևեկեն:
Հանրային տրանսպորտները ուղևորներին դեպի Մուխաթգվերդի և Վաշլիջվարի գերեզմանատներ կտեղափոխեն մետրոյի Դիդուբեի կայարանի մոտակայքից, Կուկիայի և Մախաթա գերեզմանոցներ՝ Սադգուրի և Կոտե Մարջանիշվիլիի հրապարակներից, Սաբուրթալոյի գերեզմանոց՝ մետրոյի Դելիսի կայարանից, Թբիլիսիի ծովի գերեզմանոց՝ մետրոյի Սարաջաշվիլի կայարանից, իսկ Վարկեթիլիի գերեզմանոցների ուղղությամբ ավտոբուսները կշարժվեն մետրոյի Վարկեթիլի կայարանի մոտակայքից:
Սուրբ Հարության՝ Զատկի տոնի կապակցությամբ ապրիլի 7-ին մետրոն կաշխատի մինչև ապրիլի 8-ի առավոտյան ժամը 4:00-ը: Ուղևորներն այդ ժամանակահատվածում կարող են երթևեկել անվճար: