Մենք ոչ թե երկու կամ երեք, այլ տասն անգամ զիջում ենք առաջատար երկրներին և աղքատության մակարդակը չի նվազում, այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի թեկնածու Գիորգի Քոբուլիան:
Քոբուլիան խոսել է տնտեսական աճի մասին, որը նրա կարծիքով թեև տպավորիչ է, սակայն Վրաստանը շարունակում է մնալ աղքատ երկրների շարքում:
«Թեև գրանցված առաջընթացին, Վրաստանն այսօր, համաշխարհային բանկի գնահատմամբ, ցավոք սրտի, մնում է աղքատ երկրների շարքում: Սա առաջին հերթին կարելի է բացատրել նրանով, որ չնայած լավ տնտեսական աճին, տնտեսական եկամուտը Վրաստանում մեկ շնչի հաշվով շատ փոքր է: Մենք ոչ թե երկու կամ երեք, այլ տասն անգամ զիջում ենք զարգացած երկրներին: Սա բավարար չէ, որպեսզի մարդիկ լավ ապրեն: Աղքատության մակարդակը չի նվազում»,- ասել է Քոբուլիան: