«Մեզ հետաքրքրում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև առկա լարվածության կրճատումը»: Նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին` միևնույն ժամանակ նշելով, որ այդ ամենը չպիտի լինի ռազամավարական հարցերի շուրջ փոխզիջումների գնալու տարբերակով. «այդ հարցերն են` տարածքային ամբողջականություն, երկրի ինքնիշխանություն: Երբ ասում եմ ինքնիշխանություն, նկատի ունեմ վրաց ժողովրդի Եվրոպայի մաս դառնալու ինքնիշխան որոշումը»:
Կվիրիկաշվիլին վստահեցրել է, որ այս որոշման մեջ փոփոխություն չի լինելու. «Մենք Ռուսաստանին ուղերձ ենք հղում` ասելով, որ չենք միանա ոչ մի առճակատման. պետք է խուսափենք ցանկացած, հատկապես ռազմական լարվածությունից: Դրա համար կարելի է ասել, որ այսօր մենք փրկվելու քաղաքականություն են վարում»,— հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
«interpressnews»,-ի տեղեկացմամաբ` վարչապետը «փրկվելու քաղաքականություն» ասելով նկատի ունի Ռուսաստանի հետ լարվածության կրճատումը, մյուս կողմից էլ Եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման գործընթացը: