Մայիսի 26-ից հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիներին նույնականացման կամ ID քարտեր կտրմադրվեն անվճար:
Վրաստանի Արդարադատության նախարարի հրամանագրի համաձայն, «ընտրացուցակների բարելավման նախագիծ-2» ծրագիրը մայիսի 26-ից նոր գործառույթ կիրականացնի. մեկ ամսվա ընթացքում( մայիսի 26- ից հունիսի 26-ը) վրացական ID քարտեր ցանկացողները այն կստանան անվճար: Սա,ըստ նախարարության, կնպաստի ընտրողների տվյալների ճշգրտման գործընթացին:
«2015 թ. հոկտեմբերից գործող ծրագիրը հնարավորություն կտա Վրաստանում անկախությունից ի վեր, 2016 թ. հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ունենալ ամենա որակյալ ընտրացուցակները»,- հայտարարել է Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
Տեղեկացնում է http://www.frontnews.ge/ պարբերականը: