
Ապրիլի 10-ից կայանման կարգի խախտման ավելի քան 36 816 դեպք է գրանցվել, որը դրամական առումով կազմում է ավելի քան 368 160 լարի։ Այս մասին Թբիլիսիի կառավարման նիստին ասել է քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Մոտավորապես մեկուկես ամիս է, ինչ Թբիլիսիի տրանսպորտային ընկերության կողմից է իրականացվում մեքենաների կայանման խախտումների արձանագրումը: Ապրիլի 10-ից մինչ օրս գրանցվել է 36 816 կայանման խախտում: Այս ընթացքում իրականացվել է 237 ավտոմեքենայի տարհանում, կայանման համար վճարել են ավելի քան 20 488 լարի: Սա ցույց է տալիս, որ աշխատանքները հաջողությամբ են իրականացվում»,- ասել է Կլաձեն: