
Վրաստանում մայիսի 8-ին մեկնարկել է 2017-2018 ուսումնական տարվա առաջին դասարանցիների առցանց գրանցման 2-րդ փուլը:
Կրթության եւ գիտության նախարարության տեղեկատվության համաձայն՝ գրանցումը հնարավոր է իրականացնել www.registration.emis.ge կայքում: 2-րդ-փուլի գրանցումը կավարտվի հունիսի 1-ին, աշակերտների ընդունելության պարտադիր փաստաթղթերը կընդունվեն 2017թ․ հունիսի 2-15-ն ընկած ժամանակահատվածում: