Մեկնարկել է «Սովորում ենք վրացերեն» քարոզարշավը

Վրաստանի 5 քաղաքներում,  ոչ վրացի դպրոցականները կարող են մասնակցել «Սովորում ենք վրացերեն» քարոզարշավին՝ գրում է «apsny.ge»-ին: Քարոզարշավին միացել է 6 դպրոց՝ Մարնեուլիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան դպրոց-ճեմարանը, Ռուսթավիի Շոթա Ռուսթավելիի անվան մասնավոր քոլեջը, Թբիլիսիի Դեմիրելի անվան մասնավոր քոլեջը, Քութաիսիի Նիկո Նիկոլաձեի անվան դպրոց-ճեմարանը և Բաթումիի Շահինի անվան դպրոց-ճեմարանը:
«Քարոզարշավի նպատակն է հեշտացնել վրացերենի ուսուցման գործընթացը, որպեսզի աշակերտները սիրեն այս լեզուն»,- հայտարարնել է Դեմիրելի անվան դպրոցի ներկայացուցիչ Մուստաֆա Չաբուկը: Նա նաև ասել է, որ այժմ իր դպրոցում տասնյակ երեխաներ սովորում են վրացերեն: Աշակերտների և իրենց ծնողների համար բացվել է կիրակնօրյա դպրոց, որտեղ սովորում են վրացերեն:

Թողնել պատասխան