Մեզ մեղադրում են 2008-ին կռված տղաներին բանտարկողները. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անդրադառնալով Գիա Ցերցվաձեի ձերբակալաման հարցով ընդդիմադիր գործիչների կողմից կառավարության հասցեին հնչող մեղադրանքներին՝ ասել է․«Զինվորին չհարգելու մեջ մեզ մեղադրում են նրանք, ովքեր 2008թ․ պատերազմի (ռուս-վրացական-խմբ․) մասնակիցներից գրեթե կեսին բանտերում են պահել» :  

Կվիրիկաշվիին հիշեցրել է, որ երկրի կառավարությունը Ցերցվաձեի հարցով մի շարք հայտարարություններ է արել՝ վստահեցնելով, որ ամեն ինչ կանի՝ կանխելու իր  քաղաքացու Ռուսատանին արտահանձնումը․

«Վրաստանն իր քաղաքացիներին չի հանձնի այլ երկրի, հատկապես այն երկրին, որը ռազմաբազաներ ունի մեր տարածքում: Այստեղ հարցականներ ընդհանրապես չպիտի լինեն: Արդեն երկու օր է, մեր գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն ամեն րոպե կապի մեջ է Ուկրաինայի իր գործընկերոջ հետ, եւ մենք հույս ունենք, որ Ուկրաինան Ցերցվաձեն չի հանձնի Ռուսաստանին» ,-ասել է Կվիրիկաշվիլին՝ ցավալի համարելով այն, որ ըննդիմությունը մշտապես ցանկանում է, որ կառավարությունն արդարանա իր առջև։

Հիշեցնենք՝ այս հարցի առընչությամբ ընդդիմադիրները երկրի իշխանություններին դավաճանության մեջ են մեղադրել։

 

Թողնել պատասխան