Մարտի 3-ից Թբիլիսիի պետական համալսարանի Մաղլիվի մասնաշենքեր տանող հետիոտնային կամուրջը կփակվի, հաղորդում է Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման ծառայությունը:
«Այս տարվա մարտի 3-ին, վերակառուցման աշխատանքների պատճառով կփակվի Վերե գետի (Իվանե Ջավախիշվիլիի համալսարանի Մաղլիվի մասնաշենքեր տանող հատվածը) հետիոտնային կամուրջը:
Հետիոտնային կամրջի վերականգնումն ու վերակառուցումը ներառում է մայթերի ծածկույթի նորոգում, աստիճանների ամրացում, անցումային հատվածի վերականգնում և լուսավորման համակարգի թարմացում:
Վերականգնման աշխատանքները կիրականացնեն Ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայության մրցույթը շահած «Գրուպո Պոնտի» ՍՊԸ-ն: Ծրագիրը կշարունակվի 4 ամիս, կարժենա մոտ 515, 515 լարի է», — նշվում է հաղորդագրության մեջ: