Նարմանիան ամփոփում է եռամյա գործունեությունը

Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան ամփոփելով եռամյա գործունեությունը, նշում է, որ մարտահրավերներով ու խնդիրներով լի շրջանում բազմաթիվ կարևոր նախագծեր են իրականացվել:

«Չնայած այն հանգամանքին, որ ռեսուրսները սահմանափակ էին, մենք կարողացանք արդյունավետ օգտագործել դրանք՝ իրականություն դարձնելով քաղաքի բարեկարգմանն ուղղված մի շարք կարևոր նախագծեր: Մենք արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր խոստացված որևէ նախագիծ անկատար չմնա»,- ասել է Նարմանիան:

Հիշեցնենք՝ Դավիթ Նարմանիան Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է 2014 թվականին։ 2017թվականին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքով, «Վրացական երազանք»-ը կշարունակի ղեկավարել քաղաքային իշխանությունը։ Նորընտիր քաղաքապետը հայտնի ֆուտբոլիստ, Էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Կալաձեն է։

 

Թողնել պատասխան