Մարնեուլիում «Վրացական երազանքի» ընտրական շտաբի հարակից տարածքում տոնում են Թամազ Նավերիանիի հաղթանակը: Ընտրական շտաբի մոտ հրավառություն է կազմակերպվել: Կուսակցության աջակիցները շնորհավորել են Նավերիանիին: Վերջինը հայտարարել է լրագրողներին,որ արդեն պարզ են որոշ ընտրատեղամասերի տվյալները, ըստ որոնց նա հավաքել է ձայների մեծամասնությունը, ինչն ըստ թեկնածուի` սպասելի էր: Մարնեւլիում ընդամենը 46 ընտրատեղամաս է, Նավերիանիի մրցակիցն ընդդիմադիր կուսակցությունից Ահմեդ Իմամկուլիեւն է: Վերջինը կոչ է անում ընտրությունները Մարնեուլիի ընտրատարածքում չեղյալ համարել, քանզի իր խոսքով, տեղի են ունեցել բազում ընտրակեղծիքներ:
Հիշեցնենք, որ Նավերիանին ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների հավաքել է ձայների 69,27%,իսկ Իմամկուլիևը` 30,73%