Փաստաբանի տեղեկատվությամբ՝ ընտրությունների օրը Մարնեուլիի միջադեպի գործով ձերբակալված իր 4 պաշտպանյալներից 3-ը ծեծի են ենթարկվել:
Դավիթ Կակոիշվիլիի տեղեկատվությամբ՝ ձերբակալվածները չեն ընդունում իրենց մեղքը:
«Հանդիպել եմ ձերբակալվածներից 4-ին: Նրանցից 3-ը ծեծի են ենթարկվել: Ոստիկանության բաժանմունքում ենթարկվել են դաժան վերաբերմունքի: Նրանցից պահանջել են ընդունել այն, ինչի մեջ մեղադրվում են: Այն բանից հետո, երբ չեն կարողացել ուզածին հասնել, ծեծի են ենթարկել: Նրանցից 3-ի մոտ վնասվածքներ կան, այդ թվում դեմքին: Նրանց հետ հանդիպել են հանրային պաշտպանի ներկայացուցիչներ և արձանագրել են խախտումը»՝ հայտարարել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ ՆԳՆ-ի Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության աշխատակիցները հոկտեմբերի 8-ին Մարնեուլիի շրջանի Ղիզիլ-Աջլո գյուղում ոստիկանների դիմադրության և ընտրական հանձնաժողովի գործունեության միջամտության մեջ մեղադրվող 6 անձ են ձերբակալել: