Այս տարի Վրաստանում 37 հազար 115 երեխա է լույս աշխարհ եկել` ընդ որում տղաների թիվը 2 տոկոսով ավելի է: Պետական ծառայությունների զարգացման գործակալության ֆեյսբուքյան էջը հաղորդել է, որ տարեսկզբից 19,013 տղա և 18,102 աղջիկ է ծնվել: Ծնելության մակարդակով առաջին տեղում շարունակում է մնալ մայրաքաղաք Թբիլիսին: այստեղ 16.819 փոքրիկ է ծնվել։ Հաջորդում են Քութաիսին, Բաթումին, Ռուսթավին, Գորին, Մառնեուլին, Թելավին, Սենակին, Զուգդիդին, Զեստաֆոնին:
Հրապարակվել են նաև ամենատարածված վրացական անունները, որոնք ծնողներն ընտրում են նորածնի համար: Ինչպես նախորդ տարի, 2016-ին ևս, ամենապահանջված անուններն են Մարիամը և Գեորգին՝ 1775 Մարիամ և 1347 Գեորգի։ Հաճախ հանդիպող անունների շարքից են նաև Անդրիա, Գաբրիել, Էլենե, Լուկա, Ալեքսանդր, Դեմետրե և այլն: