
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան՝ ամփոփելով վերջին երեք տարիներին կնասպանության դեպքերը երկրում, հաշվետվություն է ներկայացրել:
Նրա գնահատմամբ, կանանց սպանությունները հաճախ պայմանավորված են գենդերային անհավասարությամբ: Վիճակագրության համաձայն, Վրաստանում վերջին երեք տարվա ընթացքում 40 կին ֆեմիցիդի (կնասպանություն) զոհ է դարձել:
Այդ պատճառով մարդու իրավունքների պաշտպանը խորհրդարանից պահանջում է քրեական օրենսգրքում առանձին հոդվածի ամրագրում: