Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ողջունում է «Վրացական երազանք»-ի նոր թիմում կանանց ավելի շատ ներկայացված լինելու հանգամանքը:
«Ռուսաթվի 2» հեռուստաընկերության երթերում նախագահը ասել է. «Ես չեմ խոսի նոր թիմի մասին: Ինձ դուր է գալիս, որ այնտեղ շատ կանայք կան: Ես 2015-ը հայտարարել էի կանանց տարի և փորձեցի խորհրդարան մտցնել քվոտաների մասին օրենքը, դա ինձ չհաջողվեց, բայց ինչպես երևում է, «Վրացական երազանքը» դա հաշվի է առել և ես ողջունում եմ այդ քայլը»,-ասել է Մարգվելաշվիլին:
Նա նաև կարծում է, որ Վրացական երազանքը ամենակարևոր քաղաքական ուժերից մեկն է. «Ես հույս ունեմ, որ այն կդառնա ավելի ուժեղ քաղաքական ինստիտուտ, որում ավելի շատ արժեքավոր թեմաներ կլինեն, կատարելագործված ընտրական համակարգ, իսկ կոալիցիայի անդամ ով կլինի` ինձ քիչ է հուզում»— ասել է նախագահը: