Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին 2013 թվականի դեկտեմբերից մինչ օրս համաներում է շնորհել 3 հազար 655 դատապարտյալի: Վիճակագրությունը հրապարակել է interpressnews լրատվականը:
Նրանցից ծանր հանցագործության (ենթադրում է առնվազն 10 տարվա ազատազրկում) համար դատապարտվածների թիվը հասնում է 1645-ի։ Մարգվելաշվիլիի պաշտոնավարման տարիներին համաներման մասին վիճակագրությունն այսպիսին է՝
2013թ․-71 դատապարտյալ
2014թ․-787
2015թ․-1006
2016թ․- 834
2017թ․-840
2018թ․-այս պահի դրությամբ 117
Հատկանշական է, որ համաներում է շնորհվել նաև թմրանյութային հանցագործության համար ազատազրկված 1812 անձի: