Վրաստանի նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելությունը, որի ժամանակ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նշել է 2017 թվականի ձեռքբերումներն ու 2018 թվականի ակնկալիքները։
Մարգվելաշվիլին գալիք 2018 թվականն ազատության տարի է հայտարարել։ Այս մասին գրված է նախագահի պաշտոնական կայքէջում։
Տոնական ընդունելությանը հրավիրված են եղել հավատարմագրված դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների, դատական, գործադիր և օրենսդիր իշխանությունների, Ազգային բանկի, Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ, Ամենայն վրաց պատրիարքի փոխանորդ մետրոպոլիտ Շիո Մուջիրին և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։