Գիա Կիտիա անունով օգտատերը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հերոսական քայլ է արել` օնգություն ցուցաբերելով ավտովթարի ենթարկված մի հղիի:
Կնոջ մեքենան կորցնելով կառավարումը` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
«Ես ականատես եղա ասարսափելի մի վթարի, երկրի նախագահը հղի կնոջը օգնում էր դուրս գալ շրջված մեքենայից »,- գրել է օգտատերը` նշելով, որ նախագահի ծառայողական մեքենան մոտակայքում էր հայտնվել պատահաբար:
Տեղեկությունը հաստատել են նաև նախագահի աշխատակազմից: Մարգվելաշվիլիի արարքը սոցցանցերում մեծ արձանգանք է ստացել: Մարգվելաշվիլիին նույնիսկ կոչել են հայտնի հերոսների` Բեթմենի և Սուպերմենի անուններով: