Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ցավակցություն է հայտնել Մանչեստր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածներ հարազատներին:
«Ցնցված եմ Մանչեստրում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից, որը մարդկային կյանքեր է խլել: Վրաստանի ժողովուրդն ու իշխանությունները խստորեն դատապարտում են ահաբեկչության որևէ դրսևորում: Վրաց ժողովրդի անունից ցավակցում եմ զոհվածների հարազատներին»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:
Երկրի ղեկավարը ցավակացական ուղերձում նաև ասել է, որ Վրաստանը միջազգային հանրության հետ պայքարում է այս «մեծ վտանգի» դեմ:
Նշենք, որ Մանչեստր քաղաքի Manchester Arena մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Ավելի քան 60-ը տարբեր վնասվածքներ են ստացել։