
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ցավակցական հեռագիր է հղել Բեռլինում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
«Ցանկանում եմ իմ խորը ցավակցությունը հայտնել Բեռլինում տեղի ունեցած ողբերգության առընչությամբ: Մենք կանգնած ենք բոլոր տուժածների ու նրանց ընտանիքների կողքին»,-ասված է Գիորգի Մարգվելաշվիլիի ֆեյբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Բեռլինում Սուրբ Ծննդյան մարդաշատ տոնավաճառի մեջ է մխրճվել բեռնատարը՝ խլելով առնվազն 12 մարդու կյանք, կան բազմաթիվ վիրավորվածներ։ Բեռնատարի վարարոդը ձերբակալված է։