«Եթե Գիորգի Մարգվելաշվիլիի նախագահությունը գնահատենք, յուրաքանչյուր քաղաքացի կհասկանա, որ նա երկրորդ անգամ նախագահ դառնալու շանսեր չունի: Նա գոնե մեկ դրական փոփոխություն չի իրականացրել»,- հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Վանո Զարդիաշվիլին:
«Նախագահը հասարակությանը մոլորության մեջ է գցում և Սահակաշվիլիի ժամանակվա Սահմանադրությունն է վերցնում, որը, ինչպես բոլորն են ընդունում, փոփոխության ենթակա է, այդ թվում հարկավոր է փոփոխել նաև նախագահի ընտրակարգը: Հետևաբար, եթե նախագահական ընտրություններ տեղի ունենան և եթե 10 թեկնածու լինի, ապա Գիորգի Մարգվելաշվիլին կլինի 10-րդ հորիզոնականում»,- հավելել է Զարդիաշվիլին:
Վերջինս իր գործընկեր Էկա Բեսելիայի հետ համամիտ է, թե Մարգվելաշվիլին վերընտրվելու շանսեր չունի: