Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նախկին նախագահ, այժմ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաhակաշվիլիին կոչ է արել չխառնվել վրաստանյան ընտրություններին, զերծ մնալ լարվածություն ստեղծելուց:
Նախագահի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն հրավիրած ասուլիսի ժամանակ հիշեցրել է երկրի Ներքին գործերի նախարարի հայտարարությունն այն մասին, որ եթե Միխեիլ Սաhակաշվիլին հատի Վրաստանի սահմանը, կձերբակալվի:
«Այս մասին նախագահը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը: Այս անգամ ևս կոչ է անում Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաներին չխառնվել վրաստանայան ընտրական գործընթացներին: Շատ լավ կլինի, եթե նա (Սահակաշվիլին) զսպվածություն ցուցաբերի այս կարևորագույն ժողովրդավարական գործընթացում՝ էլ ավելի չսրելով լարվածությունը»,- հայտարարել է Էկա Միշվելաձեն: