«Չեմ կարող հաստատել ապագա համագործակցության մասին տարածված լուրը, սակայն ես հաճախ եմ խորհրդակցություններ ունենում քաղաքական կուսակցությունների հետ և ցանկանում եմ, որ այս խորհրդակցություններն ինտենսիվ լինեն»,
— հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին` արձագանքելով այն հայտարարություններին, թե նախագահը հաճախ դռնփակ հանդիպումներ է ունենում «Հանրապետական կուսակցության» նախկին առաջնորդ Դավիթ Ուսուփաշվիլիի և «Եվրոպական Վրաստանի» անդամների հետ:
«Մենք` քաղաքական գործիչներս, պետք է խոսենք միմյանց հետ, որպեսզի երկրում ստեղծենք նորմալ քաղաքական կյանք: Եվ երբ հնարավորություն կա, խոսում եմ բոլոր քաղաքական ուժերի հետ, քանի որ կարծում եմ, որ նրանք քաղաքական կյանքի գլխավոր խաղացողներն են»,— «Iberia tv» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մարգվելաշվիլին:
Հարցին, թե ինչ ծրագրեր ունի, Մարգվելաշվիլին նշել է, թե կարևոր հարց է, սակյան չի կարող պատասխանել.
«Այս հարցին քաղաքական գործիչը միշտ պատասխան տալիս է` հաշվի առնելով քաղաքական դինամիկան: Այսօր այդ հարցի վերաբերյալ իմ դիրքորոշումը իմ քաղաքական օրակարգի մեջ չկա»,- նշել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: