Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին, համապատասխան հրամանագիր արդեն ստորագրել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
Վերջինս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ ընտրությունները նշանակելու մասին հրամանագիրն արդեն ուղարկվել է կառավարության աշխատակազմին:
Մարգվելաշվիլին դեռևս հունիսի վերջին տեղեկացրել էր, որ ՏԻՄ ընտրությունները կնշանակվեն հոկտեմբերի երրորդ շաբաթվա վերջին օրերին, սակայն կոնկրետ օր չէր ասել՝ նշելով, որ կհայտարարի ընտրություններից 60 օր առաջ: