Մարգվելաշվիլին հանդիպել է Իլիա 2-րդին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպում է ունեցել Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի  հետ:

Վրացական լրատվամիջոցները գրում են, որ ամենայն հավանականությամբ հանդիպման թեման Վրաց Ուղղափառ եկեղեցու շուրջ ծագած սկանդալն է։ Հանդիպման մասին, սակայն, նախագահի աշխատակազմից դեռևս  լրացուցիչ մեկնաբանություններ չեն արվել:

Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Վրաստանի պատրիարքարանի ներկայացուցիչ հայր Գիորգի Մամալաձեն  փորձել է ցիանիդով թունավորել պատրիարքին։ Մամալաձեն այժմ ձերբակալված է, քննությունը շարունակվում է։

 

Թողնել պատասխան