
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին համաներում է շնորհել 91 դատապարտյալի։
Համաներման հանձնաժողովի ղեկավար Զվիադ Քորիձեն հրավիրած ասուլիսում տեղեկացրել է, որ երկրի նախագահը զատկական տոնի կապակցությամ փաստաթուղթը ստորագրել է ապրիլի 12-ին:
Քորիձեն տեղեկացրել է, որ կալանավորներից 62-ը քրեակատարողական հիմնարկները կլքեն հենց այսօր՝ ապրիլի 12-ին, մնացած 29-ի պատիժը կկրճատվի: Նշվում է, որ ներման արժանացածների թվում չորս կին կա։
Համաներման հանձնաժողովը քննարկել է 579 բանտարկյալի հարց, տեղեկացնում է«Interpressnews.ge»-ն: