Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից խորհրդրանական ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելուց հետո Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին պաշտոնապես կբացի խորհրդարանի առաջին նիստը:
Երկրի ղեկավարը կշնորհավորի 9-րդ գումարման խորհրդրանի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ: Այս մասին նոյեմբերի 1-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն:
Վրաստանի ԿԸՀ-ը ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի 2016 թ. նոյեմբերի 18-ին: Օրենսդրության համաձայն, նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին: Այն պաշտոնապես կբացի երկրի նախագահը: Առաջին նիստի ընթացքում կընտրվի օրենսդիր մարմնի ղեկավարը, նրա տեղակալներ, կձևավորվեն խորհրդարանական հանձնաժողովներն ու կնշանակվեն դրանց ղեկավարները: