Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին վետո է դրել դատական համակարգի բարեփոխումների երրորդ փուլի արդյունքում ներկայացված առաջարկների փաթեթի վրա: Նախագահն այս մասին հայտնել է լրագրողների հետ հունվարի 24-ի ճեպազրույցում։
Երկրի ղեկավարը պատրաստվում է խորհրդարանին ուղարկել դատական համակարգի բարեփոխումների փաթեթի վերաբերյալ իր առաջարկները:
Հիշեցնենք՝ դատական համակարգի բարեփոխումների երրորդ փուլում ներկայացված օրինագիծը խորհրդարանն ընդունել էր դեկտեմբերին: Այն ստորագրելու նպատակով նախագահին է ուղարկվել հունվարի 10-ին: