
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին իր աջակցությունն է հայտնում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։
Ելույթ ունենալով Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազագային գիտաժողովին, երկրի ղեկավարը նշել է, որ իշխանությունների Եվրոպական պետություն կառուցելու ձգտումները պայմանավրորված է նաև Օմբուդսմենի գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությամբ:
«Շատ կարևոր է, որպեսզի խորհրդարանը մեծ ուշադրությամբ լսի և հաշվի առնի այն դիտողութունները, որ Մարդուիրավունքների պաշտպանը ներկայացնում է իր ամենամյա զեկույցում: Բնական է, որ օմբուդսմենն ունի շատ կարևոր ու դժվար առաքելություն․ նա պետք է ցուցադրի իշխանությունների թույլ տված վրիպումները»: