Մասամբ կասեցվել է Սարփիի անցակետով տեղաշարժը

OLYMPUS DIGITAL CAMERA

Թուրքիայի բոլոր անացակետերում խնդիրներ են առաջացել, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բաթումիում Թուրքիայի հյուպատոսարանի հանրային կապերի բաժնի պատասխանատուն՝ Սարփիի մաքսակետում առկա խնդիրների վերաբերյալ խոսելիս: աց Հյուպատոսարանի տեղեկատվությամբ, հոկտեմբերի 26-ին նկատվել են ծրագրային խնդիրներ, որոնք շտկելու նպատակով աշխատում են մասնագետները:

Համակարգչային ծրագրերում առաջացած խնդիրների պատճառով Թուրքիայի բոլոր անցակետներում արձանագրվել են համանման խնդիրներ: Վրաստանի եկամուտների գործակալության մամուլի ծառայությունից հայտարարել են, որ ծրագրային խնդիրների պատճառով կասեցվել է սահմանը հատելու գործընթացը: Սարփիի մաքսակետում կասեցված են քաղաքացիների, ավտոմեքենաների և բեռնատար մեքենաների վրաց-թուրքական սահմանը հատելու գործընթացը, իսկ Թուրքիայից Վրաստանի ուղղությամբ կարող են տեղաշարժվել միայն բեռնատար մեքենաները։

Թողնել պատասխան