«Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղխորհուրդը փաստաբան Գիորգի Օնիանիի գործի վերաբերյալ հայտարարություն է տարածել:
ՄԱՇ-ը կարծում է, թե քաղխորհրդի անդամ Գիորգի Օնիանիի հանդեպ դատարանի հրապարակած որոշումը իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման և ընտրովի արդարադատության պրակտիկայի շարունակությունն է:
«Գիորգի Օնիանիի ձերբակալությունը ցույց է տալիս, որ «Վրացական երազանք»-ի կառավարության կողմից քաղաքական ընդդիմախոսների և փաստաբանների նկատմամբ հետապնդումները համակարգային բնույթ են կրում, քաղաքական ընդդիմախոսների հանդեպ շարունակում են օգտագործել իրավական լծակները: Գիորգի Օնիանիի գործը քաղաքական խտրականության օրինակ է, ինչը անտեսում է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրում ստորագրած պետական պարտավորություններին՝ հակասելով Վրաստան պետության նպատակներին՝ ժողովրդավարական քաղաքական համակարգ հիմնելու վերաբերյալ: «Միացյալ ազգային շարժում»-ը դատապարտում է քաղաքական բռնության ապօրինի գործողությունը, ինչը իրականացվել է Գիորգի Օնիանիի հանդեպ՝ իշխանության անօրինական պատվերով»,- ասվում է հայտարարության մեջ: