«Միացյալ ազգային շարժում»-ը պատրաստվում է Աջարիայի գերագույն խորհրդում օրինագիծ ներկայացնել, որի համաձայն` «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ տեղի կունենան: Կուսակցության անդամ Գիա Աբուլաձեի խոսքերով, օրինագիծը պետք է ապահովի թոշակի անցած ոստիկանների և նրանց ընտանիքների անդամների առողջապահության հատուկ ապահովագրություն:
«Ազգային շարժում»–ը «Ոստիկանության մասին» Վրաստանի օրենքում փոփոխություններ անելու վերաբերյալ Աջարիայի գերագույն խորհրդում օրինագիծ է ներկայացնելու, որի համաձան, ներքին գործերի նախարարության աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները կապահովվեն առողջապահության հատուկ ապահովագրությամբ: Այսօր գործող օրենքով, ծառայության անհրաժեշտությունից ելնելով, թույլատվրում է ոստիկանի արձակուրդը դադարեցնել և աշխատանքի կանչել: Բազում դեպքեր կան, երբ ոստիկանին հանգստի կեսից աշխատանքի են կանչում և նա կորցնում է հանգստանալու իրավունքը: Պահանջում ենք՝ օրենքում հետևյալ գրառումն արվի. «Ոստիկանին արձակուրդից կանչելու դեպքում, արձակուրդի տեղափոխումը հնարավոր է ոչ ուշ, քան ընթացիկ ամսվա վերջը, իսկ եթե արձակուրդի խախտումը տեղի է ունեցել դեկտեմբերին, ապա արձակուրդի կարող է գնալ մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը»,- հայտարարել է Աբուլաձեն: