«Միացյալ ազգային շարժումը» (ՄԱՇ) խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանը, հասարակական կազմակերպություններին և հասարակությանը միասնական փաստաթուղթ մշակելու կոչ է անում։ Միջազգային հանրությանը իրազեկելու նպատակով ստեղծվելիք փաստաթուղթը վերաբերելու է Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնակցման իրականացմանը։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է ՄԱՇ կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին:
««Միացյալ ազգային շարժումը» հանդես է գալիս նախաձեռնությամբ, որը մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի առջև կանգնած մարտահրավերի պատասխանն է և վերաբերում է երկրում տեղի ունեցող բաց և ակնհայտ բռնակցմանը:
Տեսնում ենք, որ Ռուսաստանը ռազմական մոբիլիզացիա է պատրաստում Վրաստանի և Ուկրաինայի դեմ՝ հարձակողական հնարավորությունների ուժեղացման նպատակով, ինչով վնասում է Սև ծովի ակվատորիայում անվտանգությանը և այդ պարագայում պետությունը չի կատարում որևէ քայլ: Նա միայն սահմանափակվում է Ռուսաստանի գործողություններին գնահատական տալու դիմումներ ուղղելով միջազգային կազմակերպություններին»,-ասել է Սամադաշվիլին:
ՄԱՇ անդամը կարծում է, թե ժամանակն է, որ Ռուսաստանի ագրեսիային հակադրվի վրաց ամբողջ հասարակությունը և ամբողջ ընդդիմությունը:
«Հենց այս պատճառով էլ «Միացյալ ազգային շարժումը» դիմում է խորհրդարանական և արտախորհրդարանական ընդիմությանը, հասարակական կազմակերպություններին և հասարակությանը, որպեսզի միասնական ուժերով մշակվի դիրքորոշում և դիմի միջազգային հանրությանը»,-նշել է Սամադաշվիլին: