«Միացյալ ազգային շարժում» կուսակցության հաշվետվության մեջ ներկայացված փաստերը ստվերում են ազատ եւ արդար ընտրությունների վերաբերյալ խոսակցություններին»,-այս մասին ՄԱՇ-ի առաջնորդներից, պատգամավոր Թինա Բոկուչավան է հայտարարել լրագրողների հետ զրույցում:
Կուսակցությունը տեղական ինքնակառավարման նախընտրական շրջանի մասին հաշվետվություն է պատրաստել, որը ներկայացրել է հասարակական կազմակերպություններին:
«Ինչպես դիտորդական կազմակերպություններից մեկն է նշել, այսօրվա դրությամբ ունենք երկու Վրաստան. մեկը Կախա Կալաձեի Վրաստանն է, որտեղ նա մեզ է նայում պլակատներից եւ քարոզչություն է իրականացնում բյուջետային եւ գործարարների նվիրաբերությունների գումարով: Երկրորդ Վրաստանը, որտեղ հետապնդվոււմ են քաղաքական առաջնորդները, հատուկ ծառայությունները քարոզչություն են իրականացնում, որտեղ տեղի է ունենում վարչական ռեսուրսի օգտագործում: Չնայած այս ամենին, ՄԱՇ-ը խոստանում է անել ամեն բան ընտրություններում հաղթելու համար»,- հայտարարել է Բոկուչավան: