Վրաստանի ընդդիմությունը վստահ է՝ վրաց-ամերիկյան հարաբերությունները ավելի կզարգանան

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժում»-ը ԱՄՆ-ի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առիթով  հայտարարություն է տարածել։

2017 թվականի ապրիլի 23-ին լրացել է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը»,- նշվում է կուսակցության հայտարարության մեջ:

Ընդդմիադրի կուսակցությունը հուսով է, որ այս վրաց-ամերիկյան հարաբերությունները ապագայում էլ ավելի են խորանալու:

«Վրաստանի անկախության վերականգնման օրվանից ԱՄՆ-ն դարձել է Վրաստանի  քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային ու հումանիտար համագործակցության կարևորագույն գործընկերը: Այս տարիների ընթացքում ԱՄՆ-ն անվերապահորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու  տարածքային ամբողջականությանը՝ պաշտպանելով Վրաստանի եվրատլանտյան ձգտումները: Հատկանշական է ԱՄՆ-ի ներդրումը Վրաստանի ժողովրդավարական զարգացման և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում»:

«Միացյալ Ազգային շարժում»-ը գտնում է, որ երկու երկրների միջև համագործակցությունը որակապես նոր փուլ է մտնում, այն «Վարդերի հեղափոխությունից» հետո ավելի է խորացել 2009թ․Վաշինգտոնում ստորագրված ռազմավարական գործընկերության մասին խարտիայով:

«Վրաց ժողովուրդը գնահատում է բարեկամ ժողովրդի օգնությունը Վրաստանի պետականության, ազատության և ժողովրդավարական զարգացումների պաշտպանության գործում և հուսով է,  որ այս հարաբերությունները էլ ավելի մեծ զարգացում են ապրելու»,- ասված է ընդդիմադիր կուսակցության տարածած  հայտարարության մեջ։ 

Թողնել պատասխան